Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Այն ինչ անում է Ադրբեջանը, պատասխանն է Ռուսաստանին, քանի որ հայկական գործոնը տարածաշրջանում ջարդելով՝ ՌԴ-ն ոգևորեց Ադրբեջանին». Ա1+

Մայիս 14,2021 16:47

Ա1+. ՀԱՊԿ-ից շատ բան սպասել միամտություն կլինի։ Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Մենք այսօր կապում ենք մեր անվտանգությունը կազմակերպության հետ, որտեղ իրոք լուրջ հակասություններ ունենք։ Դա միտումնավոր չէ, ռեգիոնի զարգացումները բերեցին դրան»։

Քաղաքագետն առաջարկում է Կառավարությանը դիմել Ռուսաստանին, որովհետև վերջինս պարտավոր է մեզ աջակցել մեզ՝ որպես երկկողմ գործընկեր երկիր․ «Եթե Ռուսաստանը չի պլանավորում մեզ աջակցել, Ռուսաստանի իրավունքն է, բայց մեզ խաբում են, մեզ փորձում են մտցնել այդ տիրույթ, որ իբր առանց Ռուսաստանի որևէ բան հնարավոր չէ, բայց Ռուսաստանը չի ուզում մեզ աջակցել»։

Գրիգորյանի խոսքով՝ եթե անվտանգության համակարգը չի աշխատում, պետք է փոխել։

Հարցին, թե Սյունիքում ստեղծված իրավիճակը որքանո՞վ կարող է կապված լինել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցերի հետ Հայաստան, ապա՝ Ադրբեջան, Գրիգորյանն ասում է․ «Ես կասկած չունեմ, որ կապված են, վերջին տենդենցները դուր չեկան Ադրբեջանին, նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չէր ուզում լսել Հայաստանի կարծիքը, բայց Լավրովի այս այցելության ժամանակ քննարկվեցին տարբեր հարցեր՝ և՛ գերիների հարցը, և՛ կարգավիճակի, և՛ Մինսկի խմբի աշխատանքներին վերադառնալու վերաբերյալ, ինչպես հասկացա՝ նույն փաթեթը ներկայացվեց նաև Ադրբեջանին, և դա դուր չեկավ նրանց։ Կարծում եմ՝ այն ինչ անում է Ադրբեջանը, պատասխանն է Ռուսաստանին, քանի որ հայկական գործոնը տարածաշրջանում ջարդելով՝ Ռուսաստանը ոգևորեց Ադրբեջանին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31