«Վերջին անգամ խոսել եմ Սիսիանի հատվածում գտնվող ընկերներիս հետ, ցավոք սրտի այս պահին Սեւ լճի հատվածում գտնվող ընկերներ չունեմ, որոնք ինձ հետ կապի մեջ են: Սիսիանի հատվածում հակառակորդի հետ շփման հարցում համեմատաբար ավելի լավ դիրքում ենք…Ցավոք, զինվորականները շատ դեպքերում ստիպված են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել` առանց իշխանություններին սպասելու, որովհետեւ իշխանություններ չկան, իշխանությունները բացակա են »,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
«Եթե իշխանություն չկա, ու ֆիդայական կռիվ է, ուրեմն եկեք բոլորս զենք վերցնենք, գնանք էս հարցը լուծենք: Բայց պետությունը խանգարում է, կոնկրետ ծրագիր է իրականացնում իշխանությունը, Նիկոլը հողեր է վաճառում… Ես այդպես եմ հասկանում…Եվ եթե Սեւ լիճը մարսվելու է, անցնելու են Սեւանին… Հիմա ձգձգելու են էս հարցը մի 10 օր, մարդիկ հանգստանալու են, գնալու են կաֆեներ, սուրճ են խմելու, հետո գլուխները տմբտմբացնելու են, ասեն` վայ, էս ո՞նց տվեց»,-ասում է Արշակ Զաքարյանը:
Նաեւ հավելում է. «Ընդդիմությունն էլ գործ ունի անելու, երբ էն ժամանակ մեկի ախպոր տղուն բռնում-տանում էին ոստիկանություն, ասում էին` ազգ, ելեք ոտքի, գնանք ցույց անենք, փակենք…Ուրեմն ինչ-որ մեկի ախպոր տղու բռնվելն ավելի՞ կարեւոր հարց է, քան Սիսիանում հողեր տա՞լը: Ինչի էսօր ընդդիմությունը փողոցում չի, ինչի չեն ասում, ժողովուրդ հողերը տալիս են, իսկ առաջ ամեն օր ցույցի էին հրավիրում, ով հրավիրում էր գնում էինք, հիմա ո՞նց է, ոչ մեկդ ցույցի չի հրավիրում…
Ուր է ընդդիմությունը, ուզում եմ լսեմ, աո՜ւ, ընդդիմություն, արդեն հարմարվե՞լ են ամսի 20-ի հետ…Եթե էսպես եք ձեզ պահում, ամսի 20-ին ձեզ հաղթելու է Նիկոլը, վախկոտի նման եք ձեզ պահում…Ես ուզում եմ տեսնեմ, որ ինչ-որ մեկն էս պետության մասին մտածում է, եւ նման հարցերը չի անտեսում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ