Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները մոտեցնում են իրենց դիրքերը և արդեն սկսել են հենակետեր կառուցել». ադրբեջանագետը՝ ՀՀ հարավային սահմաններում ներկայիս իրավիճակի մասին

Մայիս 14,2021 16:14

«ՀՀ հարավը վտանգված է բոլոր կողմերից՝ արևելքից, արևմուտքից, հյուսիսից: ՀՀ իշխանություններն իրենց կեցվածքով վտանգ են ներկայացնում Սյունիքի համար: Հիմա Սյունիքը չորս կողմից վտանգված է»,- «Հենարան» մամուլի ակումբում ահազանգեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Նա նկատեց՝ տեղի է ունենում այն, ինչ սպասվում էր և ինչի մասին խոսել էր դեռ 2019-ի աշնանը՝ պատերազմից մեկ տարի առաջ:

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ ադրբեջանագետը փաստեց. «Ադրբեջանը, օգտվելով կապիտուլյացիայի հետևանքով ձեռք բերված բարենպաստ դիրքերից և հայկական կողմի անգործությունից, էլ ավելի բարելավում է իր դիրքերը և տարածքային ձեռքբերումների ծավալները մեծացնում: Այնտեղ, որտեղ տարածքները մատնված են անտերության, նրանք մոտեցնում են իրենց դիրքերը և արդեն սկսել են հենակետեր կառուցել: Սա է այսօրվա իրավիճակը ՀՀ հարավային սահմաններում: Ադրբեջանն օգտվում է այն քաոսից, որը Հայաստանում տիրում է հասարակության և իշխանության շրջանակներում»:

Արմինե Ադիբեկյանի համոզմամբ՝ իրավիճակից ելնելով՝ Ադրբեջանը նաև իր կոմունիկացիոն նախագծերն է իրագործում՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը: Միևնույն ժամանակ ադրբեջանագետը փաստեց, որ ՀՀ շահերի պաշտպանության համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները, ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան կամ Ռուասաստանը:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀ իշխանությունների ներկայիս կեցվածը, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց. «Եթե կարճ, դավաճանություն, ինչի մեջ մտնում է տգիտությունը, անգրագիտությունը, անպատրաստությունը, դիլետանտիզմը, վախկոտությունը և այսպես շարունակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31