Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրա օրոք ադրբեջանցիները ծեծ են կերել»․ Սերժ Սարգսյանի պաշտպանը լրջանալու կոչ է անում

Մայիս 14,2021 15:41

«Սկզբունքային անհամաձայնություն ունենք։ Չի կարող լինել մտահոգություն, որ երրորդ նախագահը կարող է կատարել գործի քննությանը խոչընդոտող արարք։ Բոլոր հավանականությունները վերացած են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա հայտնեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Սերժ Սարգսյանի խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալը, վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը։

Ամրամ Մակինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի կենսագրությունը եւ լրջանալու կոչ արեց․ «Գործ ունենք մի մարդու հետ, ով տասը տարի եղել է գերագույն գլխավոր հրամանատար։ Եղել է ոչ թե թրթռալով կամ գոռգռալով, այլ փաստացի․ ադրբեջանական բանակին անընդհատ շան ծեծ են տվել՝ 92թ․-ից մինչեւ 2016թ․-ը։ Նա այնպիսի հրամանատար է եղել, որի ձեռքը չի դողացել հրաման տալուց։ Եվ կասկածել, որ նա կարող է խոչընդոտել կամ թաքնվել․․․ումի՞ց է թաքնվելու»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Ամրամ Մակինյանը նաեւ կասկած հայտնեց, որ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը երրորդ նախագահի գործին եւս միջամտել է․ «Այս գործընթացը շատ ցավոտ եւ անակնկալ է ավարտվելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31