Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է պատրաստ լինի վատ սցենարների․ Տիգրան Ավինյան

Մայիս 14,2021 15:21

«Ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ հանգուցալուծման մենք հասնելու ենք, որովհետեւ շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, եւ մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձեւով հանգուցալուծել իրավիճակը»,- Գորիսում լրագրողների հետ մայիսի 14–ին հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ծավալվող իրադարձություններին։

Ըստ նրա՝ չնայած Հայաստանը պատրաստ է հանգիստ ու խաղաղ բանակցություններ իրականացնելուն, բայց պետք է պատրաստ լինի նաեւ հնարավոր վատ զարգացումներին:

«Պետք է նաեւ պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաեւ նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որեւէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ եւ բանակցությունների միջով բոլոր հարցերը կլուծենք»,– ասաց նա։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ադրբեջանցիները ցույց են տալիս կեղծ քարտեզներ, որոնք անհայտ ծագման են եւ որեւէ կապ չունեն իրականության հետ. «Փաստացի այդ քարտեզների հիմքով են իրենց սահմանապահ զորքերն առաջ եկել: Բայց այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ըստ իրենց՝ իրենք որեւէ քայլ չեն ձեռնարկում եւ չեն ուզում ձեռնարկել հետագա լարումն ավելի խորացնելու համար, բայց մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին։ Երեկվա ԱԽ նիստը եւ մեր դիմումը ՀԱՊԿ-ին, նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմներին է ուղղված»,- ասաց Ավինյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31