Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Զրուցակիցները շարունակեցին քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղեկացրեց ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասին առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից նամակներ են ուղարկվել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող Տաջիկստանի նախագահին և Խորհրդի անդամներին՝ Պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով:
Մտքեր փոխանակեցին ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ