Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցները չեն վերացվի

Մայիս 14,2021 15:11

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով պաշտպանական կողմերի միջնորդությունների վերաբերյալ որոշումները։ Մասնավորապես, մեղադրյալներ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ տնօրեն Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությամբ երկրից չհեռանալը, վերացնելու մասին միջնորդությունները մերժվեցին։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտպանների այն միջնորդությանը, որով նրանք դատարանին խնդրում էին մեղադրանքի կողմից պահանջել մայր քրեական գործի որոշ նյութեր, ապա այն հետաձգվեց։

Դատարանը պատճառաբանել էր հետեւյալ կերպ․ «Այս փուլում դատարանը դատողություններ չի կարող անել, թե նախաքննության փուլում գտնվող մայր քրեական գործը կարո՞ղ է պարունակել այս՝ անջատված քրեական գործով ապացույցներ կամ փաստաթղթեր։ Դատարանը գտնում է, որ պաշտպանական կողմի պահանջած նյութերը եւ ապացույցները մեղադրանքի կողմից պահանջելու միջնորդության հարցը հնարավոր է քննարկել  այս գործով ապացույցների հետազոտումից եւ վկաների հարցաքննությունից հետո միայն, ուստի միջնորդության քննարկումը հետաձգվում է»։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31