Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակը հարցում: Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին սրացման կապակցությամբ: Այդ մտահոգությունը կիսել է նաև Ռուսաստանի առաջնորդը:
«Պուտինն առանձնահատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների և համապատասխան փաստաթղթերի դրույթների կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին այն դրույթի, որում խոսքը կրակի դադարեցման անհրաժեշտության մասին է»,- ասել է Պեսկովը:
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակարգերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար»:
Կարդացեք նաև
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նման հիշատակում չի եղել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ