Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներից մեկը:
Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, Հասանովը ծանոթացել է անձնակազմի համար ստեղծված պայմաններին, բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայանի և այլ սարքերի աշխատանքներին:
Նա համապատասխան հրահանգավորումներ է տվել՝ պահպանելու պատրաստականության բարձր մակարդակը, առավել հուսալի պաշտպանելու օդային տարածությունը, արդյունավետ կազմակերպելու մարտական հերթապահությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ