Մայիսի 9-ին, ժամը 01.05-ին, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մեկ մարտական հաշվարկ դուրս է եկել Արարատ քաղաքի Շահումյան փողոց, որտեղ գովազդային վահանակ է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արարատի բաժանմունքի օպերատիվ խմբի ծառայողներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 13-ին, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման է ենթարկվել Արարատ քաղաքի 52-ամյա մի բնակիչ։ Պարզվել է, որ նա մայիսի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, բենզինոտ շորով այրել է Արարատ քաղաքի Շահումյան փողոցի գովազդային վահանակի պաստառը։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն