Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստին վայել խոսք. հորդորակ՝ օտարաբանություններից խուսափելու

Մայիս 14,2021 12:56

Արվեստի որևէ գործ նկարագրելիս, քննելիս, վերլուծելիս, դրա մասին կարծիք հայտնելիս անհրաժեշտ է հասկանալի, արվեստին վայել խոսք։ Մայրենի լեզվով ասած խոսքը ներկայանալի է և մատչելի, երբ զերծ է օտարաբանություններից, այսինքն՝ այն բառերից, որոնց հայերեն համարժեքները կան։

Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։

  • ակվարել – 1. ջրաներկ, 2․ ջրանկար
  • բյուստ – կիսանդրի
  • դոկումենտալ – վավերագրական
  • դուետ – 1․ զուգերգ, 2․ զուգանվագ, 3. զուգապար
  • էկզեմպլյար – նմուշ
  • էսքիզ – 1. ուրվանկար, 2. ուրվագիծ, 3. ճեպանկար
  • էքսպոնատ – ցուցանմուշ
  • կուլիս – հետնաբեմ
  • կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ
  • կվարտետ – քառյակ
  • կրեատիվ – ստեղծագործ, ստեղծարար
  • մարիոնետ – խամաճիկ, խաղատիկնիկ
  • միմիկա – դիմախաղ
  • մոլբերտ – նկարակալ
  • մոնոլոգ – մենախոսություն
  • նոմինացիա – անվանակարգ
  • շեդևր – գլուխգործոց
  • պալիտրա – ներկապնակ, գունապնակ
  • պեյզաժ – բնանկար, բնապատկեր
  • պորտրետ – դիմանկար
  • ռեժիսոր – բեմադրիչ
  • ռեպերտուար – 1. խաղացանկ, 2. երգացանկ, 3. երաժշտացանկ
  • ռեստավրացիա – վերականգնում
  • ռետրոսպեկտիվ – հետահայաց
  • սոլիստ – մենակատար
  • սուֆլյոր – հուշարար
  • վիտրաժ – ապակենկար
  • օրկեստր – նվագախումբ, երաժշտախումբ
  • օրնամենտ – 1․ զարդանախշ, զարդապատկեր, 2․ երժշ ձայնադրվագ
  • ֆրեսկա – որմնանկար

21-րդ թողարկում

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31