«Իրավունքի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական, այսօր Արցախը հանձնած, հինգ հազար զոհեր տված իշխանություններին «ազնվագույն» համարող ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ:
– Այս իշխանություններին փաստորեն դրական եք վերաբերում` ոնց հասկացա:
– Էս իշխանությունների կատարածը` ոնց որ ծովի մեջ մի կաթիլ ջուր լինի, ազնվագույն մաքրություն ունեն: Բա պտի էս իշխանություններին ձայն տանք, հո հավաքածուներին չենք տալու:
– Բայց այս իշխանություննե՞րը չէին, որոնց օրոք հանձնվեց Արցախը, այդքան զոհեր ունեցանք:
Կարդացեք նաև
-Էս իշխանությունը Արցախը չի հանձնել, էդ զոհերն էլ մատի փաթաթան մի սարքեք, մի խեղաթյուրեք:
– Փաստորեն հինգ հազար զոհի մասին խոսելը խեղաթյուրե՞լ է նշանակում:
– Պատերազմը զոհեր է ունենում, երկրորդը, երբ հայրենիքի համար են զոհվում` դա փառք ու պատիվա, ոչ թե լացելու բան, էթան փող առնեն, հետո գան իրենց էրեխի համար ցույց անեն լացեն:
– Դա Ձեզ համար է գուցե այդպես է ընկալվում, Դուք հասկանում եք հինգ հազար եւ ավել հերոս տղաների մասին է խոսքը, այդքան վիրավոր, անհայտ կորած: Թող ժամանակին կանգնեցնեին:
– Ինչը ժամանակին կանգնեցնեին: Նիկոլը հերոս ա, կանգնեցներ, որ Շուշին հանձնե՞ր:
– Ի վերջո չհանձնե՞ց:
– Մենք ինչ իմանայինք, որ թուրքերն էլ պիտի գային մտնեին էդ պատերազմի մեջ, էդ յանիչայները:
– Հոկտեմբերի կեսերին այդ մասին վաղուց հայտնի էր:
– Աղջիկ ջան, հարցդ տվել ես թող պատասխանեմ:
-Ավարտեք, կներեք:
– Պատերազմը մենք չենք պարտվել էդ առաջինը, երկրորդ` պատերազմ շատ են տեսել մեր պապերը, բայց երբեք այսքան չեն ողբացել: Որովհետեւ հզոր ա մեր մայրը, ու Եռաբլուր գնալուց ինքը պիտի իրեն հպարտ զգա: Կորցրել ենք ` հիմա ինչ անենք, հայրենիքի համար է կորցրել:
– Բայց խոսքը այդքան մարված ճրագների մասին է:
– Հինգ հազար կլինի, տաս հազար կլինի կապ չունի` դա հայրենիքի պաշտպանության համար է: Հինգ հազար մեզ եք ասում, բա իրենք մենակ մի տաս հազար Կասպից ծովն են լցրել: Մեկին երեք են իրենք պարտվել:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում