Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Սեւ լճի դիրքից ամբողջ Գորիսն ընկնում է թշնամու վերահսկողության տակ։ «Որ մնան այդտեղ, պրոբլեմ է, կա տենց բան։ Նենց չի, որ Գորիսը պարզ երեւում է, բայց բավականին առաջ են եկել»։
Առուշանյանը ժամը 16.00-ի դրությամբ չգիտեր, թե արդյոք ադրբեջանցիները կգա՞ն բանակցության, որը նշանակված էր դեռ 13.00-ին։ «Մի քիչ առաջ դեռ չէին եկել»,- ասաց նա։
Ավելի ուշ տեղեկացանք, որ եկել են, եւ Խնձորեսկի մոտակայքում հանդիպումը կայացել է։
Գորիսի քաղաքապետին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ ոչ միայն Սիսիանի հատվածից մտնեն։ «Ինչո՞ւ չի կարող որ։ Բայց այս պահին Սյունիքի տարածքում միայն դա է»։
Կարդացեք նաև
ՊՆ-ի, կառավարության գործողությունները ճի՞շտ եք համարում։ «Կա՛մ պետք է բանակցենք, կա՛մ պետք է կռվենք։ Երրորդ տարբերակ չեմ տեսնում այս դեպքում»։
Նման դեպքերից ապահովագրվելու համար, ըստ Առուշան Առուշանյանի, պետք է ունենալ նոր իշխանություն, որին կհետաքրքրի սահմանը։ «Ոչ թե ապատեղեկատվություն տարածեն, թե սահմանում ամեն ինչ վերահսկելի է, բայց փաստացի դուրս է գալիս, որ բազմաթիվ տեղերից չի վերահսկվում»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում