Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Բաղրամյան պողոտայում հարցում անցկացրեցինք, թե ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված, ում են մեղադրում, ինչ լուծումներ են տեսնում:
Մի քաղաքացի պատասխանեց, որ բոլորովին մտավախություն չունի. «Դիրք չեն վերցրել, ոչ մի բան չեն արել, ուղղակի մի քիչ սահմանի էս կողմ-էն կողմ են արել ու վերջ»:
Մի երիտասարդ ասաց, որ ամբողջ Հայաստանի իրավիճակից է վախենում. «Շատ վատ է երկրի վիճակը, անվտանգություն չունենք ընդհանրապես: Հույսը կապում ենք Աստծո հետ»:
«Դա մեծագույն սթրես է, մեր պետական սահմաններն են վտանգվել: Ո՞նց կարող է հայ մարդը հանգիստ լինի: Նույնիսկ տարօրինակ է՝ ո՞նց կարող է նման բան կատարվի ու այսպես հանգիստ ժողովուրդը քայլի: Երեկ ամբողջ օրը սթրեսի մեջ եմ եղել եւ հասկանում եմ, որ դա շարունակական պրոցես է լինելու: Մենք հայրենիք ենք կորցնում: Մի օր Սյունիքը կլինի, մի օր՝ Գեղարքունիքը, հաջորդը՝ Սեւանն ու Երեւանը: Իշխանասարը գրավել են, ռազմական կարեւոր օբյեկտ է, ես հանգի՞ստ լինեմ: Անհնար է»,- ասաց մի քաղաքացի:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութերում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ