Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը:
Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության շուրջ, նաև կարևորել են եռակողմ հայտարարություններին հետևելու անհրաժեշտությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ