Այսօր Բաղրամյան պողոտայում հարցում անցկացրեցինք, թե ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված, ում են մեղադրում, ինչ լուծումներ են տեսնում:
Հարցին՝ Սյունիքի հետ կապված ի՞նչ մտավախություն ունեք՝ մի կին պատասխանեց. «Ոչ մի մտավախություն չունեմ, ես մենակ մտավախություն ունեմ քոչարյանական ամբողջ ցեղակազմից: Մնացածը ավելորդ հիմարություններ են, որ դուրս են տալիս»: Նա Սյունիքի դեպքերը կապեց «հականիկոլականների» հետ. «Ամեն ինչ ուզում են անեն, որ Փաշինյանին դուրս հանեն, բայց չի հաջողվի, որովհետեւ իմ նմանները պայքարում են: Մի հատ Փաշինյան է հազիվ եկել, մի հատ հրեշտակ է ընկել ձեռներս, ուզում են տանեն: Չի հաջողվի, մենք այդ ազնիվ մարդուն պիտի պահենք ամեն ձեւով, որովհետեւ չկա: Սկի աշխարհում էլ չկա, ուր մնաց թե Հայաստանում: Հանցագործ թալանչիները ոչինչ չեն կարող անել»:
Հարցրեցինք՝ իսկ պատերազմի այս արդյունքի, ողբերգության մեջ ո՞ւմ եք մեղադրում՝ նա պատասխանեց, որ նախկինները տարիներով բանակը թալանել են իրենց անձնական շահի համար ու ոչ մի բան չեն արել. «Խեղճ Փաշինյանը մի տարի է ընդամենը: Ասում են՝ 3 տարի, բարե՛ւ ձեզ: Մեկ մաքուր աշխատանքային տարի է, ոչինչ չէր կարող անել: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր Փաշինյան ջանս ընտրվի: Եվ ընտրվելու է»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ձեր սերը Փաշինյանի նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված՝ կինը պատասխանեց. «Պայմանավորված է իր ազնվությամբ, իր մաքրությամբ: Ասում են՝ նույն ծաղկից մեղուն մեղր է քաղում, օձն էլ՝ թույն: Հիմա մենք այն մեղուներն ենք, որ ուզում ենք մեղրը հանենք, իսկ էս թույնները, օձերը լցվել են….Ցավում եմ, որ գրպանի պարունակությունը հայրենիքից բարձր է դասվում, դա ամենամեծ ողբերգությունն է…Ա՛յ մարդ, վեր ընկեք տեղներդ, թողեք, այս մարդն ամեն ինչ անում է, էլ ղեկավարին սիրելը ո՞րն է»:
Հարցման ընթացքում այլ կարծիքների մասին՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տիկին ջան, երևի աղջիկդ կամ տղադ քո հրեշտակի մոտ են աշխատում, դրա համար էլ Սյունիքի հետ կապված դեպքերից չես անհանգստանում և վատ լուրերն էլ ավելորդ հիմարությունների դուրս տալ ես համարում: Ակնհայտ է, որ լուրջ թեմայի վերաբերյալ հի-հի-ներով ծիծաղդ և խոսակցությանդ « Օ քե» վերջաբանն արդեն պարզ են դարձնում, թե ինչու ներկա իշխանության գործունեության երեք տարին քեզ համար մեկ տարի է համարվում: