Լրահոս
Օրվա լրահոսը

Տեքստիլ արտադրամասեր՝ Շիրակի գյուղերում․ Արևիկն արդեն գործարան ունի

Մայիս 13,2021 22:40

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ տեղեկացրեց, որ սոցիալական վիճակը մեղմելու նպատակով  ներդրողներին ուղղորդում են նաև գյուղական համայնքներ։

«Սոցիալական խնդիրները Շիրակի մարզում  չեն պակասել, ցավով ենք ասում, բայց դա է իրականությունը։ Սոցիալական խնդիրներ ունեն և՛ գյուղական բնակավայրերը, և՛ քաղաքային, և դրանց լուծումները թե՛ գյուղերի,թե՛ քաղաքների համար պիտի լինեն տարբեր։  Քաղաքային բնակավայրերում պետք է լուծվի մշտական զբաղվածության հարցը, պետք է լինեն գործարաններ, արտադրամասեր։

Մենք հիմա քաջալերում ենք ներդրողներին, որ գան Շիրակ։ Բացի դրսի ներդրողներից՝մենք մեր աջակցությունն ենք հայտնում նաև տեղի արտադրություն ունեցողներին, որոնք ինձ խոստացել են մի քանի գյուղական համայնքներում նույնպես արտադրամաս հիմնել։ Նրանք խոստացել են ՝ այդ ծրագիրը չհետաձգել և այս տարվա ընթացքում գոնե 1-2 գյուղական համայնքներում իրենց արտադրամասերի մասնաճյուղերը կբացեն։

Խոսքը «Լենտեքս»-ի մասին, որն արդեն Արևիկ համայնքում ունի շատ լավ իրականացված ծրագիր, մասնաճյուղ։ Այն լավ հետևանք է թողել համայնքի վրա, այդ օրինակով  մենք «Լենտեքս»-ի սեփականատիրոջ հետ բանակցության արդյունքում հանգեցինք  նրան, որ մենք՝ որպես պետություն, իրեն պիտի օգնենք  տարածքով, իսկ ինքը կբացի փոքր-փոքր արտադրամասեր  տարբեր համայնքներում, մենք նույնպես կունենանք մշտական աշխատատեղեր», -ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31