Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել

Մայիս 13,2021 22:07

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, ըստ որի ՀՇՖ օրացուցային պլոնում ընդգրված մրցաշարերում (ներառյալ այդ մրցաշարերի փուլերը)  արգելվում է այլ կազմակերպություններին  մասնակիցներից անդամավճարներ գանձել:

Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը Aravot.am-ին ասաց, որ խոսքն ըստ էության մեկ մրցաշարի մասին է՝ Հայաստանի առաջնության ընտրական փուլի, որի մեջ մտնում է Երեւանի առաջնությունը:

Պարոն Քալանթարյանի խոսքով մինչեւ հիմա մայրաքաղաքի առաջնությունը կազմակերպել է Երեւանի շախմատի ֆեդերացիան, որը դրա համար Հայաստանի ֆեդերացիայից գումարային փոխհատուցում չի ստացել ու յուրաքանչյուր մասնակցից որպես մասնակցության մուտքավճար գանձել է 3000 դրամ: «Այս որոշումը կիրառվել կարող է եկող տարվանից: Գուցե, հանրապետական ֆեդերացիայում որոշել են, որպեսզի այսուհետեւ Երեւանի առաջնությունը իրենք կազմակերպեն, կամ էլ՝ կշարունակենք մենք անցկացնել եւ այսուհետեւ փոխհատուցում կլինի: Սպասենք: Բայց, իմ կարծիքով սա տրամաբանական որոշում է»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31