Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ այդ աստիճան անիշխանություն է, կարող են մեր հարեւանները կուլտուրական ներխուժել 3,5 կմ». Իզաբելլա Սարգսյան

Մայիս 13,2021 21:21

Այսօր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը նախաձեռնել էր  «Որո՞նք են ընտրական հնարավոր զարգացումները եւ ինչպե՞ս կանխարգելել ժողովրդավարական գործընթացներին սպառնացող վտանգները արտահերթ ընտրությունների նախօրեին եւ ընթացքում» խորագրով քննարկում։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանն ասաց, որ առաջիկա ընտրությունների հետ կապված անորոշություն կա. «2018-ի ընտրությունները էյֆորիայի վրա ցածր մասնակցության թիվ են արձանագրել, այս ընտրություններում է՛լ ավելի ցածր մասնակցություն է լինելու: Հասկանալի է, որ նոյեմբերի 9-ի հրամանագրից հետո ՀՀ իշխանությունը թույլ դիրքում է գտնվում: Ընտրախախտումների հետ կապված ակնհայտ է, որ արդեն սկսել են երկու ճամբարներից էլ: Այս ընտրությունները իդեալական չեն լինելու, դա էլ ավելի է թուլացնելու Հայաստանի ժողովրդավարությունը: Ի՞նչ հարց է լուծելու այս ընտրությունները:

Հասկանալի է, որ ներքին համերաշխության հարց չեն լուծելու: Ավելի են սրվելու: Միջազգային ասպարեզում, անկախ ելքից, առանձնապես չեն ուժեղացնելու մեր դիրքը, լինելու է լավագույն դեպքում կոալիցիոն կառավարություն՝ամենատարբեր կուսակցությունների, ուժերի պայմանավորվածությունների վրա հիմնված:  Հայաստանում կան մարզեր, որտեղ Հայաստանի այսօրվա իշխանությունը մտնել անգամ չի կարողանում, նույնիսկ տեղական իշխանությունների մակարդակով: Այ այդ աստիճան անիշխանություն է: Կարող են մեր հարեւանները կուլտուրական ներխուժել 3,5 կմ եւ բացարձակ անիշխանության տպավորություն լինի եւ դա՝ ունենալով պառլամենտական մեծամասնություն: Եթե լինի կոալիցիոն բազմադեմ կառավարություն, չգիտենք՝ որքանո՞վ է դա ապահովելու կայունություն մեզ համար բանակցային հիմք՝ մեր հարեւանների հետ, ես շատ մեծ կասկածներ ունեմ: Անգամ, եթե ընտրությունները կայանան, ես այստեղ էլ կասկածներ ունեմ, շատ հավանական է, որ շատ շուտ լինեն հաջորդ ընտրությունները»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ շատ կետերով համամիտ է Իզաբելլա Սարգսյանի հետ. «Երբ ասաց՝ կան մարզեր, որտեղ իշխանությունը չի կարողանում մտնի, իրականում կան խմբեր, որոնք կարողանում են այդ պատրանքը ստեղծել կոնկրետ մի մարզի հետ կապված, որի վրա հարեւանը աչք ունի: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ աստիճանի կարող է հասնել կարճամտությունը եւ անպատասխանատվությունը քաղաքական ուժերի եւ դրանց սպասարկող շրջանակների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31