Մայիսի 13-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
Հաշվի առնելով ռուսական կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը, ինչպես և ավելի վաղ՝ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի միջև հեռախոսազրույցի ընթացքում, հաստատվել է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, ինչպես նաև անվերապահորեն կատարել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթները, ասվում է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում կարևորվել է նմանատիպ բոլոր միջադեպերը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ցուցաբերել բազմակողմ գործակցություն Հարավային Կովկասում իրավիճակի շարունակական կարգավորման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ