ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ մինչ այժմ Ադրբեջանը իրենց թույլ չի տվել անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ:
«Մենք կցանկանայինք ունենալ անխոչընդոտ մարդասիրական մուտք Լեռնային Ղարաբաղ, ինչպիսին ունենք աշխարհի այլ կետերում: Մինչ այժմ դա հնարավոր չի եղել, քանի որ մենք չենք ստացել անհրաժեշտ թույլտվությունը Ադրբեջանի իշխանություններից: Այնուամենայնիվ, մենք լիահույս ենք, որ շուտով առաջընթաց կունենանք այս հարցում»,- ասել է Դյուժարիկը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ