Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանի բողոքը քննող դատավորին դատախազությունը բացարկ է հայտնել

Մայիս 13,2021 19:22

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Նիստից մանրամասներ հայտնի չեն, քանի որ բողոքի քննությունն ընթանում է դռնփակ ռեժիմով։

Ռուբեն Վարդազարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն Aravot.am-ին միայն հայտնեց, որ դատախազությունը բացարկի միջնորդություն է հայտնել բողոքը քննող դատավոր Դավիթ Հարությունյանին։ Միջնորդության որոշման հրապարակումը տեղի կունենա վաղը 11:00-ին, որից հետո պարզ կլինի՝ Վարդազարյանի ներկայացուցիչները կմիջնորդե՞ն քննությունը դռնփակ անցկացնել, թե բողոքի քննությունը կմակագրվի մեկ այլ դատավորի։ Ռուբեն Վարդազարյանն այսօր եւս դատարան չէր ներկայացել։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Նրա շահերի պաշտպաններն ավելի վաղ մատնանշել են, որ բողոքի հիմքերից մեկը վերաբերում է այն փաստին, որ ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել առանց նրա՝ որպես դատավորի անձեռնմխելիության հաղթահարման։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31