«Վիճակը ոչ թե ճգնաժամային է, այլ աղետալի, եւ այդ աղետը բերել է Նիկոլ Փաշինյանը։ Մեր աչքի առաջ մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում-տանում են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Սյունիքի տարածք Ադրբեջանի ապօրինի ներխուժմանը՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ քանի դեռ այս իշխանությունը կա, ամեն օր հայրենիքի կորուստ ենք ունենալու․ «Բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Իրենց սազանդարները մինչեւ երեկ գիշեր խաբում էին ժողովրդին՝ մարզպետից մինչեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի վայ նախագահ․․․հիմա տեսան, որ էլ խաբելու ձեւ չկա։ Հինգ հարյուր հազար թիկնապահներով է պտտվում Նիկոլ Փաշինյանը։ Թող ուղարկեր Սյունիք՝ սահմանը հսկելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ