Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք մեր անվտանգությունը չենք կարողանալու պահպանենք առանց արևմուտքի՝ ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելու». Ժիրայր Սեֆիլյան

Մայիս 13,2021 18:20

Երեկ Սյունիքում տեղի ունեցած ոտնձգությունների հիմնական պատճառն այն էր, որ մենք չունենք ազգային գլուխ։

Այս մասին այսօր մեզ հետ զրույցում նշել է Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։

«Մենք ազգովի պետք է հասկանանք, որ մինչև մենք որպես ժողովուրդ և պետություն չվարենք համարժեք արտաքին քաղաքականություն՝ նման նվաստացումները շարունակվելու են։

Գլխավոր սխալը, որը տեղի ունեցավ 90-ականների սկզբում, այն էր, որ մենք մեզ համարեցինք «Սովետական չպետության» իրավահաջորդները, որի պտուղներն այսօր մենք քաղում ենք։

Երբ մենք ասում ենք, որ մեր առաջնային նպատակը ազգային գլուխ ձևավորելն է՝ նկատի ունենք, որ մենք մեր անվտանգությունը չենք կարողանալու պահպանենք առանց արևմուտքի՝ ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելու։ ԱՄՆ -ն կատարել է իր քայլը՝ ապրիլի 24 -ին կատարած իր հայտարարությամբ, որը լոկ մարդասիրական քայլ չէր և ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական մեծ հեռանկար ունեցող քայլ էր»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը։

Սեֆիլյանի հավաստմամբ՝ բևեռի հիմնական առաքելությունն է մոտակա օրերին հայ ժողովրդին բացատրել, թե ԱՄՆ-ի նման քայլը ինչ էր նշանակում, քանի որ իրազեկության դեպքում  ժողովուրդը ընդունելու է այն փաստը, որը Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Առաջին հանրապետության իրավահաջորդ դառնալու և համապատասխան ու  համարժեք քաղաքականություն վարելու դեպքում։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31