Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ուշիուշով հետևում է Սյունիքի զարգացումներում և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկի: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
«ՀԱՊԿ-ը ուշիուշով հետևում է Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Իրավիճակի զարգացման դեպքում, եթե անհրաժեշտություն լինի, կձեռնարկվեն գործողություններ՝ համաձայն ՀԱՊԿ դրույթների և ՀԱՊԿ Կանոնադրության»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Մայիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում նախօրեին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:
Ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ