Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Արցախի կորուստն ու Հայաստանի սողացող այսօրվա անկումը հայաստանյան էլիտայի դավաճանության ու անգործության արդյունք է, ոչ թե «ժողովրդի» սխալի կամ նրա իներտության

Մայիս 13,2021 17:32

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստեղծված օրհասական ու մղձավանջային այս վիճակում ես ո՛չ մի, կրկնում եմ, ո՛չ մի հարց չունեմ Հայաստանից դուրս որևէ մեկին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: Նրանցից ամեն մեկը պարտավոր է անել, արել և անում է այն, ինչ իր շահերից է բխում: Եթե մենք էս պարզ ճշմարտությունը չենք հասկանում, բա ո՞ւր ենք էս խելքով եկել հասել 21-րդ դար:

Ես ոչ մի հարց չունեմ Նիկոլին: Նիկոլը արել ու անում է այն, ինչի համար բերվել է իշխանության: Նա թակարդն ընկած, ատամները քաշած մուկ է: Նա վստահ չեմ, որ անգամ ինքնուրույն է որոշում, թե ինչ ուտի նախաճաշին:

Ես ո՛չ մի, կրկնում եմ, ո՛չ մի հարց չունեմ նաև «ժողովրդին»: Ժողովրդի ցանկությունը, նրա սպասումները բոլորին պարզ են՝ անվտանգություն, արդարություն ու բարեկեցություն: Ժողովուրդը չի՛ կարող ինքն իրեն ինքնակազմակերպվել ու լուծել պետության լինել-չլինելու հարցը, մանավանդ որ այնպե՜ս է խաբված Նիկոլից, որ տարիներ են պետք էս վիճակից հոգեբանորեն դուրս գալու համար:

Ես հարց ունեմ ինքս ինձ: Հարց ունեմ քաղաքական գործիչներին: Հարց ունեմ ինքն իրեն էլիտա հռչակած խմբերին ու անհատներին: Բա դուք ո՞ւմ էլիտան եք, եթե ձեր պետությունը ձեռքից գնում է, Արցախը փաստացի չկա, 5000 տղա մեր աչքի առաջ մատաղ են արվել՝ «հանուն ոչնչի», Հայաստանը օր-օրի մաշվում է, փաստացի մենք արդեն մեր պետականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր ունենք, մեր արժանապատվությունը տրորվում է ամեն օր, իսկ դուք շարունակում եք վիճել՝ կանաչն է գեղեցիկ գույն, թե կապույտը՝ իրավիճակի մեղքը բարդելով «ժողովրդի» վրա:

Արցախի կորուստն ու Հայաստանի սողացող այսօրվա անկումը հայաստանյան էլիտայի դավաճանության ու անգործության արդյունք է, ոչ թե «ժողովրդի» սխալի կամ նրա իներտության: Այստեղ «ժողովուրդը» ոչ մի կապ չունի: Ոչ մի:

Ես չեմ հանձվում: 10000 զտարյուն հայ: Նրանց առջևից գնացող ու ինքնազոհության պատրաստ 100 (99) հայ եւ 3 օր… ոչ մի Նիկոլ չի կարող անել այն, ինչ շարունակում է անել: Հանուն իր հայրենիքում ապրելու իր ժողովրդի իրավունքի: Հանուն պետություն ունենալու իր իրավունքի: Նա կանհետանա ճիշտ այնպիսի արագությամբ, ինչպես սատանան է անհետանում, երբ սենյակում վառվում է լույսը:

Ես հավատում եմ: Միացե՛ք #antinikol շարժմանը: Հենց մենք իրար տեսնենք, իրար ճանաչենք, կտեսնենք, որ մենք շատ ավելին ենք, քան անհրաժեշտ է, ու ճիշտ պահին, գրագետ գործողություններով հեղեղի նման կսրբենք կտանենք Նիկոլին էլ, այս չդադարող մղձավանջն էլ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31