Այսօր կառավարությունը նիստում հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մարդու մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
Ըստ նախագծի հեղինակների՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ