Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. Գործողությունները շատ են, բայց դրա համար՝ որոշում ընդունողները պետական մտածողության գործիչ պետք է լինեն

Մայիս 13,2021 15:54

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս ամենը վերահաստատում է այն պարզ ճշմարտությունը, որ՝

✅ ինչ-որ վարչատարածքային բաժանման խորհրդային քարտեզներով պետական սահման չեն գծում, առավել ևս՝ վստահ դեմքով խոսում դրա «ճիշտ» լինելու մասին, որովհետև կարող է ինչ-որ մեկի մոտ էլ պապից մնացած ուրիշ քարտեզ լինի.

✅ ուրիշի հույսով սեփական պետական սահմանը չեն պահում, առավել ևս՝ այդ ուրիշի անունից վստահ հայտարարություններ չեն անում, որովհետև այդ ուրիշը մեծ հաշվով պարտավոր չէ կատարելու քո պետության նվազագույն գործառույթները.

✅ քո պետության տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը (jus cogens սկզբունքներ) խախտելու դեպքում դու ուժ ես կիրառում՝ պաշտպանելու քեզ ու հակառակորդին հասկացնելու, որ քո հայրենիքի ամեն մետրի գինը լիտրերով արյուն արժե.

✅ այդ խախտումներից հետո դիմում ես կոլեկտիվ կամ երկկողմ պաշտպանական համագործակցության պետություններին՝ ներկայացնելով իրավիճակը, եթե կարիք կա, աջակցություն խնդրելով կամ առնվազն տեղեկացնելով, որ դու դիմելու ես ինքնապաշտպանության իրավունքին.

✅ այդ խախտումներից հետո դիմում ես ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ տեղեկացնելով, որ վտանգվել է տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունը, և որ դու ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա դիմելու ես ինքնապաշտպանության իրավունքին, իսկ եթե ՄԱԿ-ը հարկ կհամարի, ինքը կարող է նույն կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա գործողություններ իրականացնել.

✅ այլ պետություններում գտնվող մեր դիվանագետներին հանձնարարում ես, որ օրվա բոլոր վայրկյաններն օգտագործեն, բոլոր անհրաժեշտ մարմինների դռները մեղմ «ջարդելով», ներկայացնեն տեղի ունեցած ագրեսիան.

✅ ………..

Հ.Գ. Գործողությունները շատ են, բայց դրա համար որոշում ընդունողները պետական մտածողության գործիչ պետք է լինեն, այլ ոչ թե …

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31