Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ բան մեզ դրա մասին չի հուշում, որ Սիսիանում ջրի թունավորումը կապ ունի Սեւ լճի հետ. Անահիտ Ավանեսյան

Մայիս 13,2021 15:44

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին՝ ո՞րն է եղել Սիսիանում տեղի ունեցած ջրի թունավորման պատճառը եւ արդյոք թունավորվածների թվում կան զինծառայողներ, ասաց, որ թունավորման հաղորդագրությունը ստանալուց հետո արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ եւ ջրի բոլոր կետերից վերցրել է նմուշներ: Այս պահին, ըստ նախարարի պաշտոնակատարի, իրականացվում է փորձաքննություն: Ասաց, որ շուտով արդյունքների մասին կներկայացնեն տեղեկատվություն:

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է ջրի թունավորումը կապված լինի Սյունիքի մարզում գտնվող Սեւ լճի հետ, որն այս օրերին անցել է ադրբեջանցիների տիրապետության տակ, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս պահին որեւէ բան դրա մասին մեզ իրենց չի հուշում. «Մեր հաղորդագրության մեջ էլ նշել ենք, որ դա անձրեւաջրերի եւ կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է եւ մոտակա ժամերին կլինի պատասխանը»:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ինքը նույնպես մասնակցել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին, սակայն անպատասխան թողեց հարցը՝ ինչ են քննարկել եւ ինչու է որպես առողջապահության նախարարի պաշտոնակատար մասնակցել ԱԽ նիստին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31