Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին գրելու համար Գերմանիայի քաղաքացուն ազատազրկում է սպառնում Թուրքիայում

Մայիս 13,2021 14:34

Ermenihaber. Ստամբուլի ծանր հանցագործությունների 32-րդ դատարանը դատական հայց է ներկայացրել գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի դեմ՝ Հայոց ցեղասպանության և քրդական հարցի վերաբերյալ համացանցում արած հրապարակումների համար:

Այդ կապակցությամբ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել:

Դատախազությունը Դենիզ Յուջելի նկատմամբ հետաքննություն սկսելու համար համապատասխան թույլտվություն է պահանջել արդարադատության նախարարությունից:

Յուջելը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին հրապարակայնորեն նվաստացնելը: Լրագրողին 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից, 44-ամյա Դենիզ Յուջելը 1 տարի կալանավորված էր մնացել Թուրքիայում՝ առանց մեղադրական եզրակացության։ Նա ձերբակալվել էր 2017թ․ փետրվարի 14-ին, երբ ներկայացել էր Ստամբուլի անվտանգության վարչություն՝ այլ դատավարության շրջանակներում ցուցմունք տալու համար։ Յուջելը մեղադրվում էր իր հոդվածներով «հանրության մեջ ատելություն և թշնամանք տարածելու» և «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» անելու մեջ։

2018թ․ փետրվարի 16-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Յուջելին՝ մինչև վճռի հրապարակումը։ Վերջինս վերադարձավ Գերմանիա։ Թուրքական դատախազությունը լրագրողի համար 18 տարի խիստ ռեժիմի ազատազրկում էր պահանջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31