Կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ ժամանակին ներկայացնում էր Հայաստանի շախմատային ֆեդերացիան, Խարկովի իրավաբանական ակադեմիայի թիմի կազմում 100 տոկոսանոց արդյունքով նվաճեց շախմատի Ուկրաինայի ակումբային չեմպիոնի կոչումը:
«Law academy»-ին յոթ տուրում վաստակեց առավելագույն՝ 14 թիմային միավոր: Դոլուխանովան մասնակցել է երեք տուրի, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, մեկ պարտիայում հաղթանակ տարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ