44-օրյա պատերազմի արդյունքում այլ ենթակառուցվածքային կորուստների հետ մեծ վնասներ է կրել նաև Արցախի Հանրապետության գրադարանային համակարգը. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650 հազար գրքային ֆոնդով դուրս է մնացել Արցախի վերահսկողությունից՝ դադարելով ծառայել իրենց նպատակին:
Հայկական գրադարանային ասոցիացիան և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների աջակցությամբ, գիտակցելով, որ այսօր հատկապես ազգային ինքնության պահպանման և երիտասարդ սերնդի ինքնագիտակցության բարձրացման գործում աներկբա է գրադարանների կայուն և արդյունավետ գործունեությունը, և ի զորակցություն Արցախի բնակչության նախաձեռնել են «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք, որը քայլ է մեղմելու գրքային հավաքածուի կորուստը և կարևոր է հետպատերազմյան Արցախի կրթամշակութային կյանքի ակտիվացման ու համաչափ զարգացման առումով:
Արցախցի մեր հայրենակիցների գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով Դուք ևս կարող եք ունենալ Ձեր ներդրումը, որը հնարավորություն կստեղծի վերականգնելու կորսված գրադարանային հավաքածուն:
Ուստի ակնկալում ենք Ձեր մասնակցությունը գրքահավաքին:
Կանխավ հայտնում ենք մեր երախտագիտությունը:
Կարդացեք նաև
Խնդրում ենք գրքերը հանձնել ստորև բերված հասցեով, փաթեթի վրա նշելով անհատ նվիրատուի կամ կազմակերպության տվյալները։
Հասցե՝ 0001, Երևան
Տերյան փող., 42/1 շենք
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Հեռախոս՝ 010 521222
Ծանուցում. գրքահավաքին կարող եք մասնակցել նվիրաբերելով գրքեր ըստ ստորև ներկայացված թեմատիկ ուղղությունների.
գրականագիտական
լեզվաբանական
Հայ ժողովրդի պատմություն
Արցախի պատմությանը նվիրված
ուսումնա-մեթոդական
գեղարվեստական
տնտեսագիտական
իրավագիտական
տեխնոլոգիական
մանկական
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան