Շուռնուխում մեկնարկել են տները կորցրած քաղաքացիների համար ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ նոր թաղամասի կառուցման աշխատանքները։
Մայիսի 11-ին Շուռնուխ են այցելել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Արդեն փորվել են 13 տների հիմքերը, այցի օրն սկսվել էր տներից մեկի հիմքերի բետոնացումը։
Մինչեւ տարվա վերջ 13 տները պատրաստ կլինեն, որոնք տերերին կհանձնվեն վերանորոգված վիճակում։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարան