Փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 5 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման մեկնարկի համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից այսօր 500 միլիոն դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը, որն էլ կհատկացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին:
Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով, կկառուցվեն Գեղարքունիքի մարզում Ջիլի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզում Արեգնադեմի միջնակարգ դպրոցը եւ Կապսի միջնակարգ դպրոցը, Վայոց Ձորի մարզում Չիվայի միջնակարգ դպրոցը եւ Գոմքի միջնակարգ դպրոցը: Յուրաքանչյուր դպրոցի համար կհատկացվի 100 միլիոն դրամ. «Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Արդեն մեկնարկել եւ ընթանում են թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է բացառել պրակտիկան, որ նոր դպրոցներում օգտագործվի նախորդ դպրոցներից մնացած գույքը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ