Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա. էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձները

Մայիս 13,2021 12:53

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձները:

✅ Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել:

✅ Եթե, օրինակ, 2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի:

✅ Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձներին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ:

ℹ Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է` ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31