Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարաբերություններում արդեն անցնում է անգամ ամենապարզ բարեկրթության բոլոր սահմանները. ՀԺՄ

Մայիս 13,2021 12:26

Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից և բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով։

Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը նրա հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, այն պատկերավոր դարձնելու համար ներկայացրել է համեմատություն՝ «բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք, էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած»: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողին հարցրել է «երեխեքդ տղա՞ են», և ստանալով դրական պատասխան՝ շարունակել է՝ «իսկ ամուսի՞նդ»: Այնուհետև նա հարցրել է ՝ «ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք»։ Եվ ի պատասխան լրագրողի՝ «տանեիք» արտահայտության, ասել է. «Ասա՝ ուզում ես բաժանվես»:

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարաբերություններում արդեն անցնում է անգամ ամենապարզ բարեկրթության բոլոր սահմանները և խորհրդարանում իրեն դրսևորում է՝ որպես փողոցային տղեկ։ Հոգեբանների պարզաբանման խնդիրն է՝ ինչով է պայմանավորված առաջացող տարիքի տղամարդու կողմից իրենից բարձր սոցիալական և քաղաքական կարգավիճակ ունեցող տղամարդկանց քծնելու և կանանց, լրագրողների նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու ֆենոմենը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխող խմբակցության պատգամավորի ապաբարոյական վարքագիծը՝ իշխանություններից պահանջելով բառի բուն իմաստով սանձահարել նրան։ Հակառակ դեպքում լրագրողական ու ոչ միայն լրագրողական հանրությունը ստիպված կլինի արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանն իր այս վարքագծով արտահայտում է ոչ միայն սեփական հոգեբանական բարդույթները, այլև կատարում է մամուլի դեմ սկսված կեղտոտ արշավի՝ իշխանության ամենաբարձր օղակներում կայացված որոշումը։

Կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31