Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ իշխանություններն ընտրել են ամենահեշտ ձևը, և իրենց հոգը չէ, որ այդ պարտքերը մնալու են պետության ու սերունդների ուսերին. «Փաստ»

Մայիս 13,2021 12:10

Արդեն երեք տարի է, ինչ ապրում ենք (իսկ ավելի ստույգ՝ ազգովի տառապում ենք) Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում։ Եվ եթե սկզբում ասում էին՝ «թողեք աշխատեն», ապա հիմա ակնհայտ է, որ այդ «աշխատելը» միայն պատուհաս բերեց Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին։

Ըստ էության, իշխանությունների համար ամենակարևորը տեղեկատվական հարթակներում սենսացիոն վերնագրերի առկայությունն է, որով հնարավորություն կստանան փոփոխությունների իմիտացիա բեմադրել։ Իսկ թե այդպիսի քարոզչական փուչիկ փչելու ֆոնին ո՞վ պետք է աշխատի, մնում է հարցական։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը ընդհանրապես ընդունակ չեն երկրի զարգացման օրակարգ ձևավորել, և երկրի տնտեսության փլուզումը փորձելու են կանխել ու աճի իմիտացիա ստեղծել արտաքին պարտքը ահռելի չափերի հասցնելու միջոցով։ Պատահական չէ, որ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, թե պետք չէ պետական պարտքից վախենալ, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ապա իրենք կարող են 1 մլրդ դոլար պարտք վերցնել, զարգացած երկրներ կան, որ իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Փաշինյանը չի ուզում հասկանալ, որ չի կարելի Հայաստանը զարգացած երկրների հետ համեմատել, քանի որ մեր երկիրը չունի այն ներուժը, ինչպիսին ունեն նրանք։ Իսկ պարտքերի հաշվին տնտեսությունը պահելու համար մեծ ջանքեր ու մասնագիտական որակներ պետք չեն։ Ստացվում է, որ իշխանություններն ընտրել են ամենահեշտ ձևը, և իրենց հոգը չէ, որ այդ պարտքերը մնալու են պետության ու սերունդների ուսերին, կարևորը, որ իրենց գրպանից չգնա ու կարողանան այդ միջոցներն ուղղել, օրինակ՝ ասֆալտապատմանը ու ներքաղաքական դիվիդենտներ շահել։ Չհաշված, իհարկե, պարգևավճարները: Առանց դրանց այդ մարդիկ հո չե՞ն կարող ապրել:

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31