Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին՝ դժգոհելով, որ Հայաստանը չի տրամադրում ականապատ դաշտերի քարտեզները, հաղորդում է Trend-ը:
Նամակում նա գրել է, որ այդ տարածքներում տեղադրված են հարյուր հազարավոր ականներ, և «Հայաստանի մերժումը՝ փոխանցել Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները, սրում է իրավիճակը տարածաշրջանում և սպառնալիք է ստեղծում խաղաղության և համագոյակցության համար»:
Ալիևան խնդրել է Բաչելետին կոչ անել Հայաստանին համագործակցել և տրամադրել ականապատ տարածքների քարտեզները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ