Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին առավել ակտիվ գործել Մինսկի խմբում

Մայիս 13,2021 11:10

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել ադրբեջանական զորքերի՝ Սյունիք ներխուժելու կապակցությամբ և կոչ է արել ԱՄՆ վարչակազմին առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբում:

«Խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններից այն մասին, որ ադրբեջանական զորքերը հատել են Հայաստանի սահմանը: Եթե դա ճիշտ է, դա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա զոհերի: Վաղուց ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը գիտակցի, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ սպառնալով նոր պատերազմ:

Ես կապի մեջ եմ եղել Բայդենի աշխատակազմի հետ և հորդորել եմ նրանց առավել ակտիվ ներգրավվել Մինսկի խմբում, ինչը այժմ, առավել քան երբևէ, կարևոր է: Ըստ հաղորդագրությունների, Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է մի քանի օր այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունն անհիմն կերպով հրաժարվեց 907-րդ կետով Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու վերաբերյալ սահմանափակումներից: Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մասնակցում է մարդու իրավունքների խախտումներին և ոտնձգություն է կատարում հարևանների ինքնիշխանության նկատմամբ»,- գրել է Շիֆը Facebook-ի իր էջում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31