Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւ լիճը մեզ համար կարեւոր նշանակություն ունի, Իշխանասարը ուղիղ Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի եւ Խնածախ, Վաղատուր, Խոնավար ենթաշրջանների գլխավերեւում է գտնվում. Սեյրան Օհանյան. «Հրապարակ»

Մայիս 13,2021 11:14

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես եւ Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ մամուլից էին տեղեկացել, որ թշնամին մտել է Սյունիք, հատել պետական սահմանը ու մոտ 3 կմ խորացել ՀՀ տարածքում։ Բայց եթե Օհանյանի դեպքում նորմալ է, որ նման բանը պաշտոնաթող գեներալը մամուլից իմանա՝ նա այլեւս գործող պաշտոնյա չէ, ապա Սյունիքի մարզպետի դեպքում առնվազն տարակուսելի է եւ դատապարտելի։

Իսկ այս պահին վտանգ կա՞, որ նորից պատերազմ կսկսվի՝ արդեն Սյունիքի հատվածում, ՀՀ սահմաններից ներս, պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ այստեղ մեր ղեկավարությունը շատ սերտ պետք է աշխատի նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ՝ նրանց խաղաղապահների եւ 102-րդ ռազմաբազայի հետ՝ այդ խնդիրը հստակեցնելու համար, որպեսզի ադրբեջանցիները հետ գնան իրենց դիրքերը։ Իսկ ՀԱՊԿ-ի կողմից միջամտության անհրաժեշտություն չի՞ կարող առաջանալ, չէ՞ որ սա արդեն Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգության հարց է, արդեն չեն կարող ասել՝ Արցախը ՀԱՊԿ անդամ երկրի տարածք չէ, չենք միջամտում, ադրբեջանցիները 3 կմ խորացել են Հայաստանի տարածքում, եւ ասում են՝ անգամ Սեւ լիճն են գրավել։

«ՀԱՊԿ-ի միջամտության հարց կարող է առաջանալ այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը տվյալ հարցը քննարկի Անվտանգության խորհրդում, կառավարությունում, Ազգային ժողովում ու դրանից հետո նոր դիմի ՀԱՊԿ ղեկավարությանը։ Իսկ Սեւ լճի մասով, որքանով, որ ես տեղյակ եմ, իրենք շրջանցել են մեր դիրքերը Սեւ լճի շրջանում եւ առաջ են եկել։ Զրուցելուց հետո նրանք հետ են գնացել՝ մի հատվածում, մյուս հատվածում դեռեւս բանակցում են, այլ ինֆորմացիա չունեմ։ Սեւ լիճը մեզ համար կարեւոր նշանակություն ունի, գտնվում է 2700 մետր բարձրության վրա, եւ լճի շուրջ բարձունքները՝ Իշխանասարը, ուղիղ Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի եւ Խնածախ, Վաղատուր, Խոնավար ենթաշրջանների գլխավերեւում է գտնվում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31