ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ վարչակազմին դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստան:
«Ադրբեջանը հիմա էլ ներխուժել է Հայաստան՝ ակնհայտորեն խախտելով միջազգային իրավունքը: ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա՝ ստիպելու Ադրբեջանին հետ քաշել իր ուժերը Հայաստանի տարածքից»,- գրել է Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Azerbaijan has now invaded Armenia in clear violation of international law. The U.S. must condemn this attack in unequivocal terms and use its influence with allies to bring about the withdraw of Azeri forces from Armenian territory. https://t.co/o7xsUezEUE
— Rep. Frank Pallone (@FrankPallone) May 12, 2021