Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կրկին սուր զգացինք, որ պետությունը դադարել է գործելուց, որ մեր երկիրն անտերության է մատնված». «Հրապարակ»

Մայիս 13,2021 10:38

Սյունիքում երեկ ծավալված իրադարձությունները՝ Իշխանասարի ուղղությամբ թշնամու մոտ 3 կիլոմետրանոց առաջխաղացումը, տագնապի զգացում առաջացրեց։ Մի կողմից՝ կրկին պատերազմի վտանգը կախվեց երկրի գլխին եւ սեպտեմբեր-հոկտեմբերի մղձավանջի կրկնությունը՝ որպես չարագուշակ աղետ։ Մյուս կողմից՝ հուսահատության զգացումը պատեց մեզ, երբ պարզվեց, որ թշնամին անարգել առաջ է շարժվել, եւ իշխանությունները տեղյակ էլ չեն դրանից։

Երեկվա դեպքերից հետո մենք կրկին սուր զգացինք, որ պետությունը դադարել է գործելուց, որ մեր երկիրն անտերության է մատնված։ Մանավանդ երբ լուր ստացանք, որ Ալիեւի կինն արդեն Շուշիում թեյ է խմել եւ մուղամ լսել։ Ճիշտ է՝ ֆորմալ առումով դեռ ունենք վարչապետ, որն անգամ դրսից ժամանած հյուր էր երեկ ընդունում՝ Վրաստանի վարչապետին, ունենք կառավարություն, սակայն չկա տեր՝ սահմանը հսկող, պատասխանատվություն կրող։ Մեր հույսը սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, որ քարի դարի նմանությամբ ժամանակին աղմուկ կբարձրացնեն, եւ մենք ազգովի կշտապենք դեպի սահման՝ մեր երկիրը պաշտպանելու։ Բայց այդ պարագայում ինչո՞ւ ենք պարազիտների մի հսկա բանակ պահում՝ մեր հարկերից աշխատավարձ տալիս, ենթարկվում նրանց գրած ու ընդունած օրապակաս օրենքներին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31