Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը. Ալիևի ուղերձը Փաշինյանին. «168 ժամ».

Մայիս 13,2021 10:22

Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։

Ադրբեջանցիների հերթական սադրանքը հաջորդեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերին՝ տպավորություն թողնելով, որ դա կա՛մ այցին հաջորդած հետևանք էր, կա՛մ այցից դժգոհության առիթով հայտնված դեմարշ։ Տեղի ունեցածի արտաքին ևս մեկ կարևոր շերտ էր ՀԱՊԿ-ի լռությունը․ ըստ տարբեր տեղեկությունների, ադրբեջանցիները շուրջ երեք կիլոմետր առաջ են եկել Հայաստանի սահմանից, որը նաև ՀԱՊԿ-ի սահմանն է ու պայմանագրային պարտավորություններով՝ ՀԱՊԿ-ի արձագանք ենթադրող սահման է։

ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը։ Եվ եթե ՀԱՊԿ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական շահերով, ապա Հայաստանի իշխանությունների պարագային լռության աղբյուրը ներքաղաքական շահն է։

Արտահերթ ընտրություններում իշխանությունը պահպանելու Նիկոլ Փաշինյանի շանսերը նվազում են ամեն օրվա հետ։ Բացառված չէ, որ արդեն իսկ նվազել են այնքան, որ նրա համար անհնարին է թվում ընտրություններում անգամ կեղծիքներով հաղթելու հնարավորությունը։ Մնում է իշխանությունը պահպանելու միայն մեկ տարբերակ՝ չեղարկել կամ առնվազն հետաձգել ընտրությունը, ինչի համար պատերազմի սպառնալիքը կամ իմիտացիոն պատերազմը կարող է հրաշալի առիթ դառնալ՝ հնարավորություն տալով ռազմական դրության կամ այլ հիմնավորմամբ չեղարկել ընտրությունները։

Այս համատեքստում պետք չէ բացառել, որ Ալիևն այդ քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր նրանք, ովքեր անհավանական կհամարեն այդ տարբերակը, կարող են պատասխանել պարզ հարցի՝ արդյոք իշխանությունը պահպանելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցի ընտրության մեջ խտրություն կդնի՞, թե՞ ոչ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Սև լչի այդ հատվածը տրամադրվել է ադրբեջանցիներին,որպեսզի նրանց անասունները մուտք ունենան լճից ջուր խմելու:80-ականների սկզբին ադրբեջանցիները պոմպակայան էին կառուցել և փորձել են խողովակներով լճի ջուրը մղել հեռավոր արոտներ,սակայն Գորիսի իշխանությունները ստիպել են նրանց ապամոնտաժել պոմպակայանը և հավաքել խողովակները:Դրա կողքին,մեր կողմից պոմպակայան տեղադրվել և լճի ջուրը մղվել է ավելի հեռու գտնվող արոտավայրեր և դրա դեմ ադրբեջանցիները ոչին չեն կարողացել անել:Այս ամենը նշանակում է լճի որոշ հատված տրամադրվել է նրանց անասուններին ջրելու համար:Կարծում եմ համապատասխան համաձայնագիր կազմված կլիներ լճից օգտվելու պայմանների մասին՝մնում է գտնվի մեկը,ով արխիվները կփորփրի և կգտնի այդ համաձայնագիրը:50-60 ական թվականներին փոխադարձ համաձայնությամբ Գորիսի շրջանի կոլխոզ-սովխոզները ձմռանը ոչխարների հոտերը քշում էին Արաքս-Քուռյան ցածրադիր հարթավայրերը,իսկ ամռանը նրանք էին իրենց ոչխարները բարձրացնում մեր լեռնային արոտները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31