Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ երկրներ դիմանում են, քանզի գումարը ներարկում են իրենց տնտեսություններին՝ պետությանը պարտքի սպասարկման հնարավորություն տալով. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Մայիս 13,2021 09:43

Մեր երկրի տնտեսությունը, եթե արմատապես չվերակառուցվի ու չզարգանա, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա։ Եվ տնտեսության զարգացմանն առնչվող խնդիրները քննարկելիս չենք կարող չանդրադառնալ երկրի պետական, այդ թվում՝ արտաքին պարտքին։ Պարտքային ի՞նչ պատկեր ունենք հիմա, ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, առհասարակ, այդ պարտքի այսչափ ավելացումը մտահոգի՞չ է, թե՞ ոչ կամ՝ ո՞ր դեպքում է արդեն անհանգստացնող երկրի համար, որ դեպքում՝ ոչ։ Այս եւ այլ հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ն փորձեց ստանալ տնտեսագետ Կարեն Սարգսյանից։

Ներկա դրությամբ Հայաստանի պետական պարտքի ծավալն արդեն հասել է 9 մլրդ դոլարի կամ մեր ՀՆԱ-ի ավելի քան 70 տոկոսի, որից միայն արտաքին պարտքը կազմում է 6.73 մլրդ դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 49 տոկոսը։ Համավարակի հետեւանքով 2020 թ. նախնական պլանավորվածի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 14 տոկոսով։ Ընդ որում՝ այս աճը տեղի է ունեցել առավելապես արտաքին պարտքի հաշվին՝ 941 մլն դոլար չափով։ 2021 թ. կառավարության կողմից պլանավորվել է՝ պետական պարտքը կրկին աճելու է եւ տարեվերջին կհասնի 9.2 մլրդ դոլարի, ինչը կկազմի ՀՆԱ հարաբերակցությամբ 72 տոկոս։

Տնտեսագետը նշեց, որ ճգնաժամային իրավիճակում պետական եկամուտների կրճատման եւ ծախսերի անխուսափելի ավելացման պարագայում պետական պարտքի աճը նույնպես անխուսափելի է, եւ աշխարհի բոլոր երկրները բախվել են այս խնդրին:
Բայց շատ երկրներ հնարավորություն ունեն դիմանալու, քանզի գումարը ներարկում են իրենց տնտեսություններին, որոնք էլ ավելացված արժեք են ստեղծում՝ դրանով իսկ պետությանը պարտքային սպասարկման հնարավորություն տալով։ Բայց Հայաստանի պարագայում խնդիր կա… թեեւ կան նաեւ այդ խնդրի լուծման ուղիները:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31