Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն աստիճանաբար ուժեղացնում է ՌԴ-ին հակադրվելու շեշտադրումները. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 13,2021 08:30

Աստիճանաբար ավելի ցցուն են դառնում Ռուսաստան-Ադրբեջան հակադրությունները: Լինելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և հրադադարի երաշխավոր՝ ռուսական կողմը պարբերաբար արցախյան հակամարտության կողմերից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները: Ադրբեջանն աստիճանաբար ուժեղացնում է ՌԴ-ին այդ հարցում հակադրվելու շեշտադրումները: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Մոսկվան հայտարարում է, որ պետք է վերսկսվեն բանակցությունները Արցախի կարգավիճակի որոշման նպատակով, ի պատասխան դրան Ալիևը հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, և այն նա արել է պատերազմի միջոցով:

Ռուսական կողմի խոսքերին նման հակադրությունը, ըստ էության, Ադրբեջանի կողմից փորձնական քայլ է՝ նրան ընդհանուր հակադրվելու գործընթաց սկսելու և ազդեցությունից դուրս գալու նպատակով: Ադրբեջանը վաղուց արդեն գոյություն չունի որպես սուվերեն պետություն, նրա քայլերը թելադրում է Թուրքիան, բայց նա չի կարող դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից, քանի որ Մոսկվայի պատասխանը նման դեպքերում շատ կոշտ է լինում: Նման քայլի գնալու մասին մտածելիս Ալիևը մշտապես աչքի առաջ ունի Վրաստանի և Ուկրաինայի փորձը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31