Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնի թաղապետը մեկ ամսով արձակուրդ է գնացել եւ իրեն փոխարինողի ու գլխավոր մասնագետի ձերբակալությունների լուրը պատճառ չի դարձել, որ վերադառնա. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2021 09:30

Երեւանի Կենտրոն վարչական շրջանը մայիսի 11-ից ղեկավար չունի: Ապրիլի 20-ից արձակուրդի մեջ գտնվող թաղապետ Ավետ Պողոսյանի պարտականությունները կատարում էր նրա առաջին տեղակալ Արմեն Ազիզյանը, որը աղմկահարույց միջադեպից հետո ձերբակալվել է:

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ թաղապետին նոր փոխարինող դեռեւս չունեն, ասաց՝ երբ որ կարգադրություն լինի, մենք այդ մասին կլսենք:

Հարցին, թե Ավետ Պողոսյանը տեղյա՞կ է՝ ինչ խառը իրավիճակ է տիրում թաղապետարանում եւ գուցե ասել է, որ վերադառնալու է, քարտուղարն ասաց. «Թաղապետարանում խառը իրավիճակ չէ, նորմալ մեր գործն ենք անում: Ավետ Պողոսյանն էլ գիտակից մարդ է, գիտի՝ երբ, որտեղ ինչ անի: Ձեր հարցերն ուղղեք Երեւանի քաղաքապետարանին»:

Ըստ օրենքի՝ Երեւանի քաղաքապետի կողմից պիտի կարգադրություն լինի, ու ժամանակավոր ղեկավար նշանակվի, եթե ղեկավարը բացակայում է: Որքանով մեզ է հայտնի, Ավետ Պողոսյանը դեռեւս չի էլ պատրաստվում վերադառնալ: ՀԺ տեղեկություններով՝ նա մեկ ամսով է արձակուրդ գնացել եւ իրեն փոխարինողի ու գլխավոր մասնագետի ձերբակալությունների լուրը պատճառ չի դարձել, որ վերադառնա:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31