Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսինդ տղա՞ ա, թե՞ աղջիկ. Անդրանիկ Քոչարյանի պահվածքը՝ լրագրողի հետ

Մայիս 12,2021 22:45

Այսօր Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ադրբեջանցիները եկել են, մի դիրք են վերցրել, ասում են՝ իրենցն է. «Հիմա գնում են բանակցություններ, խոսում են: Այսպիսի իրավիճակներ ամեն օր ծնվելու են, ամեն օր երկիրը տանենք ցնցումների՞: Բերենք  պատերազմի շեմի՞ն, թե՞ պահենք հրադադարի ռեժիմը»:

Ճեպազրույցից հետո սրտնեղեցի, որ որպես քաղաքացի՝ շատ վատ եմ զգում այսօրվա իրավիճակից ու որպես համեմատություն ասացի՝ բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած: Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան սկսեց հարցուփորձ անել՝ «երեխեքդ տղա՞ են»: Ասացի՝ հա: Անդրանիկ Քոչարյանի հաջորդ հարցը հետեւյալն էր՝ «իսկ ամուսի՞նդ»: Ապշեցի հարցից՝ այսինքն, ամուսինս տղա՞ է, թե աղջի՞կ, դա՞ եք ուզում իմանալ: Չէի ուզում հավատալ, որ պատգամավորը կարող է անցնել կոռեկտության այս սահմանները: Հետո նա սկսեց հարցադրումներ անել, թե՝ ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք…Հանգիստ պատասխանեցի. «Տանեիք»: Ինչին հաջորդեց պատգամավորի եզրակացությունը. «Ասա ուզում ես բաժանվես»:

Այս խոսակցությունը որքան տհաճ էր լսելն ու կուլ տալը, այնքան էլ տհաճ է սրա մասին լուսաբանելն ու հանրայնացնելը, բայց մի օր ինչ-որ մեկը պե՞տք է բացատրի անդրանիկ քոչարյաններին ու մյուս պետական պաշտոնյաներին, որ անձնական տիրույթ մտնելը անթույլատրելի բան է:

Անդրանիկ Քոչարյան, ես ձեզ երբեւէ հարցրե՞լ եմ՝ քանի՞ երեխա ունեք, ձեր կինն ի՞նչ սեռ ունի՝ արակա՞ն, թե՞ իգական, ինչո՞վ էր զբաղված ձեր կինը պատերազմի ժամանակ…Ուրեմն բարի եղեք լրագրողների հետ խոսելիս սահմանները մի անցեք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Շտաբի պետ էր նշանակվել գնդապետ Հերբիխը։ Նա ռազմական մեծ ընդունակություններ ուներ, որոնք արտահայտվում էին պոդագրայի նոպան բռնելիս։ Սակայն մինիստրությունում նա շատ ազդեցիկ մարդիկ ուներ, որոնց շնորհիվ թոշակի չէր գնում, այլ քարշ էր գալիս զանազան խոշոր զինվորական միավորումների շտաբներում, ստանում բարձր ռոճիկներ՝ պատերազմական ժամանակի ամենաբազմատեսակ հավելումներով, և պաշտոնում մնում էր այնքան ժամանակ, մինչև որ պոդագրայի հերթական նոպայի պահին որևէ հիմարություն էր անում։ Դրանից հետո նրան փոխադրում էին մի այլ տեղ, սովորաբար պաշտոնի բարձրացումով։ Ճաշի ժամանակ նա սպաների հետ խոսում էր բացառապես իր ոտքի այտուցավորված բութ մատի մասին, որն երբեմն այնպես էր ուռչում, որ գնդապետը ստիպված էր լինում հատուկ չափսի սապոգ հագնել։
    Ուտելու ժամանակ նրա ամենահաճելի զվարճությունն էր՝ բոլորին պատմել, թե այդ մատը անդադար քրտնում է, թե շարունակ հարկ է լինում բամբակով փաթաթել և թե մատի քրտինքից թթված մսասուպի հոտ է գալիս։
    Հասկանալի է, թե ինչու ամբողջ սպայական կազմը անկեղծ ուրախությամբ էր Հերբիխին հրաժեշտ տալիս, երբ նրան որևէ այլ տեղ էին փոխադրում։ »
    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

  2. Ռուբեն says:

    Հարգելի լրագրողուհի, ճիշտ եք անում, որ այդ տհաճ խոսակցությունը հանրայնացնում եք, բայց մի բան արդեն պակաս եք արել՝ Դուք պետք է այդ անբարոյական հարցից հետո շան լափը դրա գլխին թափեիք, անպատվեիք: Երևի Ձեր դաստիարակությունը զսպել է դա անելու համար, բայց այդ տեսակին պետք է տեղում խայտառակ անեիք, որ իր չափն իմանար, որպեսզի հաջորդ անգամ լրագրողների հետ զրուցելիս իրեն լկտի չպահի:

    • Սուրեն Պետրոսյան says:

      Սա և իր նմանները պետք է դաստիարակված լինեին մինչև այստեղ հասնելը՝ մյուս մանկլավիկների ու լակոտ-լուկուտների հետ: Օր առաջ սրանցից պետք է ազատվել, ուրիշ փրկություն չկա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31