Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկել է Արցախում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ