Մայիսի 9-ին Արցախի Կիչան համայնքի Նոր Կիլիկիա թաղամասում Արցախի պետական օրհներգն էր հնչում: Առիթը` 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Սարմենի Բաղդասարյանի հուշարձան-խաչքարի օծման արարողությունն էր:
Արմենը զոհվեց հոկտեմբերի 13-ին`Մարտակերտում`Չայլու գյուղի մոտակայքում:
Ավելի վաղ, «Կոռնետ» հակատանկային համալիրի օպերատոր Արմեն Բաղդասարյանը ԱՀ նախագահի հրամանագրով պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգևատրվել էր նաև «Արիության համար» մեդալով։ 21-ամյա Արմենը 48 վայրկյանում թշնամու երեք տանկ է խոցել`արկի երկու կրակոցով:
Կարդացեք նաև
Սեփական կյանքը վտանգի ենթարկելով` ռազմաճակատում մարտական առաջադրանքների ճիշտ կատարման համար շնորհված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ հանձնեց Արմենի ընտանիքին:
Մանրամասները`տեսանյութում
Արմենի մայրը`Էլիզա Բաղդասարյանը եւ հպարտ է հերոս որդով, եւ`տխուր: Ինքը կնախընտրեր, որ հավաքվածները Արմենի հարսանիքը նշեին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ