Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփելիս՝ խոսեց նաև մարզում սպասվելիք ներդրումներից։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բավական հետաքրքիր ներդրումային ծրագրեր է խոստացել։
«Մենք հիմա շատ ակտիվ ենք աշխատում էկոնոմիկայի նախարարի հետ, ով ներդրումների մասով ահագին հետաքրքիր բաներ է խոստացել։ Նախագծման և ներդրողների հետ քննարկման փուլում են իրենք, այսպես ասած «չոր նավահանգիստ» ունենալու հետ կապված հարցն են քննարկում։
«Չոր նավահանգիստ» ասելով ի՞նչ են ուզում ասել, մենք պետք է օգտագործենք Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրիի տրանսպորտային հանգույցների լայն հնարավորությունը։ Մենք ունենք օդանավակայան, ունենք երկաթուղի, և այդ տրանսպորտային հանգույցը չօգտագործելը և ճիշտ չգնահատելը ինձ թվում է՝ շատ մեծ սխալ կլինի։
Կարդացեք նաև
Եվ մենք այդ հնարավորությունը հիմա փորձում ենք գնահատել և ճիշտ կողմից դիրքավորվելով՝առաջարկել բեռնափոխադրող միջազգային կառույցներին, որպեսզի գան և ենթակառուցվածքներն օգտագործեն և որպես բիզնես նպատակ դիտարկեն նաև այս տարածաշրջանը»,-ասաց Շիրակի մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի